Բժիշկը թերևս բաւարարուելով իր տուած
այդ մի երկու հարցով և գալով եզրակացութեան սկսել է ասել, թէ ինչ պէտք է անել…Խօսակցութիւնը
կիսատ է մնացել, որովհետև բժշկի բջջային հեռախօսը զանգել է և նա հեռախօսով սկսել է
քննարկել ընտանեկան հարց…
Աւարտուել է խօսակցութիւնը։ Բժիշկն
արդէն չի էլ յիշում, թէ ինչ էր իմ խնդիրը։ Հարց եմ տալիս, թէ սա այսպէս պէ՞տք է լինի,
թէ՞ այնպէս։ Սկսում է բացատրել...
Կրկին զանգում է բժշկի բջջայինը և նա
պատասխանում է զանգին…
Եւ, ինչպէս ասացի, այս ամբողջը տևել
է տասը րոպէ։ Տասը րոպէի ընթացքում երկու հեռախօսազրոյց, հաշուապահի հետ հարցերի քննարկում
և հիւանդի քննում ու դեղերի նշանակում։
Ի՞նչ անել նման պարագաներում։ Բժիշկը
բարեսիրութիւն չի արել, գումար է ստացել ծառայութիւն մատուցելու համար, իսկ այս պարագային
նա ծառայութիւն մատուցե՞լ է։ Բժիշկն ընդհանրապէս հասկացա՞ւ, թէ ես ինչու՞ էի գնացել
իր մօտ և ի՞նչ էր խնդիրը։ Ինչքանո՞վ է վստահելի նման բժշկի նշանակած դեղերը։
Լաւ մնացէք։